Դավաճանություն

Եթե երազում Դուք եք դավաճանել, ապա իրականում կմեղադրվեք ապօրինի գործողություններ կատարելու համար: Եթե նման երազ տեսնողը ամուսնացած կին է, ապա հավանական է, որ իր քմահաճ պահվածքով նա կսպանի ամուսնու սերը: Երազում գայթակղությունը հաղթահարելը լավ լուրի նշան է։ Իսկ եթե տեսել եք, որ Ձեզ են դավաճանում, ապա զգու՛յշ եղեք, իրական կյանքում որոշ մարդիկ կարող են շահագործել Ձեր վստահությունը։