Երազում Աման տեսնել

Մաքուր ամանը նշանակում է բարեհաճ ժամանակաշրջանի սկիզբ։

Կեղտոտ ամանը բնականաբար վատ նշան է, այն նախանշում Է անմխիթար և վատ ապագա։

Եթե ձեզ հիացնում են պահարանում դրված փայլուն ամանները, ապա տանը լիություն է սպասվում։

Եթե դեռահաս աղջիկը մտնում է գեղեցիկ ամանեղենի խանութ, ապա նրան հավանաբար երջանիկ ամուսնություն է սպասվում։

Խառնիխուռն ամաններով լցված խանութը գուշակում Է խառնաշփոթ աշխատանքում և հատկապես հոգևոր կյանքում։