Երազում ակնոց տեսնել

Եթե երազում տեսնեք ակնոց, ապա Ձեր կյանքում կլինեն փոփոխություններ, որոնց պատճառ կհանդիսանան անծանոթ մարդիկ: Հնարավոր է, որ խաբեբաները չարաշահեն Ձեր վստահությունը: Կոտրված ակնոցը նշանակում է, որ բաժանումը մոտ մարդուց Ձեզ կդրդի անթույլատրելի արարքների: Երազում արևային ակնոց տեսնելը նախազգուշացնում է Ձեզ շրջապատող վատ համբավ ունեցող մարդկանց վտանգավոր ուժի մասին: Եթե աղջիկը երազում տեսնում է իր ընտրյալին ակնոցով, ապա դա կանխատեսում է վեճ կամ բաժանում: