Երազում բերան տեսնել

Երազում ուտելիքով լցված բերանը նշանակում է սովածություն և աղքատություն: Աղբով լցված բերանը կանխագուշակում է առևտրական հաջողություն և սիրային հաճելի ժամանց: Սովորականից մեծ բերանը նշանակում է պատվի մեծություն և տնային ճոխություն, իսկ փոքրը` ճղճիմ շահեր: Բերան պատռելը նշանակում է, որ կունենաք ընտանեկան վեճ անարգ ապրելակերպի պատճառով:

Երազում բերանի աջ կողմի ատամները նշանակում են կատարվելիք դեպքեր կապված տղամարդու հետ, իսկ ձախ կողմի ատամները` դեպքեր կապված կնոջ հետ: Ատամների միանգամից թափվելը տան բաժանում է, իսկ բուսնելը` սիրելիների վերադարձ: Սևացած և ոսկյա ատամը հիվանդություն է: