Հայերեն Երազահան — Erazahan.org

Բարև ձեզ հարգելի այցելուներ: Ձեզ ենք ներկայացնում հետաքրքիր և ծավալուն Երազահան: Երևի թե չկա ավելի առեղծվածային և հետաքրքիր բան քան երազը: Երազը պատկերների, գաղափարների, զգացմունքների հաջորդականությունն է, որը սովորաբար «տեսնում ենք» մտքի մեջ քնի որոշակի փուլում: Երազների բովանդակությունը և նպատակը լիովին հասկանալի չեն, թեև պատմության ընթացքում նրանք եղել են գիտական, փիլիսոփայական և կրոնական հետաքրքրությունների թեմա: Երազահանի իմաստը երազների նկարագրումն է՝ փնտրելով հիմքում ընկած հաղորդագրությունը:

Գիտական ​​ուսումնասիրությունները այս թեմայով բազմաթիվ են: Երազներ հիմնականում տեսնում ենք քնած ժամանակ՝ աչքի արագ շարժման փուլում(rapid-eye movement — REM), երբ ուղեղի գործունեությունը բարձր է: Ժամանակ առ ժամանակ երազները կարող են առաջանալ քնի այլ փուլերում: Այնուամենայնիվ, այդ երազները ավելի քիչ հիշարժան են: Երազի տևողությունը կարող է տարբեր լինել: Դրանք կարող են տևել մի քանի վայրկյան կամ մոտավորապես 20-30 րոպե: Միջին ստատիստիկայով մարդիկ գիշերը տեսնում են երեքից հինգ երազ, սակայն որոշ դեպքերում դրանց թիվ կարող է հասնել յոթի, սակայն շատ երազները անմիջապես կամ արագ մոռացվում են:

Երազների իմաստի մասին կարծիքները բազմազան են և ունեն հազարամյակների պատմություն: Շատերը հաստատում են երազների ֆրեդյան տեսությունը, որը հիմնականում երազները բացատրում է թաքնված ցանկությունների և զգացմունքների միջոցով: Այլ նշանավոր տեսություններ հավաստիացնում են, որ երազները նախազգուշացնում են ինչ-որ բանի մասին:

Երազի և դրա պատմության մասին կարելի է անվերջ խոսել, քանի որ այն առաջացրել է բոլորի հետաքրքրությունը, անկախ քաղաքակրթությունից, հասարակության մեջ ունեցած դերից և այլն:

Երազահան ըստ այբենական կարգի

Ա   Բ   Գ   Դ   Ե   Զ   է   Ը   Թ   Ժ   Ի   Լ   Խ   Ծ   Կ   Հ   Ձ   Ղ   Ճ   Մ   Յ   Ն   Շ   Ո   Չ   Պ   Ջ   Ռ   Ս   Վ   Տ   Ր   Ց   Ու   Փ   Ք   Օ   Ֆ