Ձեզ հետաքրքրու՞մ է ձեր անվան նշանակությունը: Եթե այո, ապա դուք ճիշտ էջում եք գտնվում: Անունների նշանակությունը, բացատրությունը և ծագումնաբանությունը շատերին է հետաքրքրում: Հավատում ե՞ք նրան, որ ամեն անուն ունի իր դերը մարդու կյանքում: Կամ հավատում ե՞ք նրան, որ անունը որոշակիորեն ազդում է մարդու ճակատագրի վրա: Այս հարցերի պատասխանները միանշանակ չեն, բայց մի բան միանշանակ է — դուք շատ անգամ լսած(կամ նույնիսկ օգտագործած) կլինեք այս արտահայտությունը — “Բայց ոնց էս մարդուն չի համապատասխանում(սազում) իրա անունը”: ԵՎ սա պատահական չէ: Այդ արտահայտությունը եկել է շատ հնուց և դրանում որոշակի իմաստ կա:
Այնպես որ, խորհուդ ենք տալիս ձեր ապագա երեխայի անունը որոշելիս անպայման իմացեք այդ անունի նշանակությունը և բացատրությունը: Ստորև բերված են հաճախ հանդիպող անունները: Եթե ցանկանում եք իմանալ անունի բացատրությունը, ապա սեղմեք անունի հղման(տեքստի) վրա և կտեղափոխվեք անունի բացատրության էջ: Մենք անընդհատ ավելացնում և թարմացնում ենք այս ցուցակը, այնպես որ եթե չեք գտնում ձեր անվան բացատրությունը այս պահին, ստուգեք ցուցակը որոշ ժամանակ անց, հավանաբար մենք ավելացրած կլինենք նաև ձեր անվան բացատրությունը:
Անունն անմիջականորեն կապված է ազգության հետ: Որքան էլ չափազանցված հնչի որոշ մարդկանց համար, բայց ստանալով ազգային անուն՝ երեխան ակամայից դառնում է իր ժողովրդի պատմության և ազգային բնագծի մաս: Եվ պատահական չէ, որ շատերս երեխայի անունը ընտրելիս նախընտրում ենք հայկական անուններ: Մենք նունպես խորհուրդ ենք տալիս երեխայի անունը որոշելիս անպայման ընտրել հայկական անուն, քանի որ դա ևս մեկ միջոց է պահելու մեր ազգայինը: Մյուս կողմից, կան նաև միջազգային անուններ, որոնք նորածնին «մեծ ազատություն են» տալիս ազգային ինքնորոշման հարցում: Եթե մի փոքր բացենք փակագծերը, ապա կարելի է ասել այդպիսի անուն ունեցող մարդու համար ավելի հեշտ է իրեն զգալ «աշխարհի քաղաքացի»: Որոշ դեպքերում էլ անունների նշանակությունը կարող է տարբեր լինել, քանի որ տարբեր ազգեր կարող են համարել այդ անունները իրենցը և տալ այդ անուններին տարբեր բացատրություններ:
Յուրաքանչյուր անուն ունի իր «սոցիալական պատկերը» և «բնավորությունը»: Այսինքն, ցանկացած հասարակության մեջ ինչ-որ անուն ասոցացվում է ինչ-որ հայտնի մարդու հետ: Օրինակ Աստղիկ անունը լսելիս բոլորիս մտքին միանգամից գալիս է Աստղիկ աստվածուհին կամ Տիգրան անունը լսելիս միանգամից հիշում ենք Տիգրան Մեծին և ասոցացնում անունը նրա հետ: Սովորելով պատմությունը, կարդալով վեպեր և դասագրքեր՝ երեխան ակամայից ուշադրություն է դարձնում անուններին: Իսկ ամեն անուն ունի իր հերոսը, որը դրական կամ բացասական կերպար է:
Յուրաքանչյուր անուն ինչ-որ բան է նշանակում, սակայն հարմարության համար մարդկությունը հրաժարվել է երկար անուներից կամ բառակապակցություններից բաղկացած անուններից: Օրինակ Ասպետ անունը ունի պարսկական ծագում և այն նշանակում է ձիավոր իշխան: Որպեսզի մարդկանց ավելի հարմար լինի, նրանք երեխայի անունը չեն դրել ձիավոր իշխան, այլ ուղղակի կոչել են Ասպետ: