Երեխայի սեռի հաշվարկ — Erexayi seri hashvark

Երեխայի սեռի հաշվարկը(Erexayi seri hashvark) այդքան էլ հեշտ չէ, եթե ցանկանում եք ստանալ հնարավորինս դրական արդյունք: Կան սեռի որոշման բազմաթիվ մեթոդներ, բայց դրանցից մի քանիսն են, որ ունեն լայն կիրառություն: Բոլորս էլ այն մտքին ենք, որ կարևորը երեխան առողջ լինի, իսկ թե ինչ սեռ կունենա դա կարևոր չէ: Այն որ առաջնայինը երեխայի առողջությունն է դա բացարձակ ճշմարտություն է: Բայց եթե երեխայի սեռի հաշվարկը ոչ մի կերպ չի կարող ազդել երեխայի առողջության վրա և կա հստակ ցանկություն կամ կողմնորոշում ինչ սեռի երեխա ունենալու հարցում, ապա ինչու չօգտվել այդ հնարավորությունից:

Երեխան Աստծո պարգև է: Այդ իսկ պատճառով, ոմանց մոտ <<Երեխայի սեռի հաշվարկ>> արտահայտությունը  կարող է հակասական զգացումներ առաջացնել: Փորձենք մի փոքր տրամաբանորեն մոտենալ հարցին: Եթե ասում ենք երեխան Աստծո պարգև է, ապա կարող ենք պնդել, որ մարդը, նրա ցանկությունները և մոտեցումները մեծ հաշվով նույնպես Աստծո պարգև են: Բացի այդ մարդուն տրված է ազատ ընտրության հնարավորություն և մարդը ինքն է ընտրում ինչպես ապրել, իհարկե չմոռանալով մարդկային բարձրագույն արժեքների մասին:

Ինչպես նշեցինք, սեռի հաշվարկման շատ մեթոդներ կան, բայց այս հոդվածում կբերենք մեկ օրինակ այդ մեթոդներից, իսկ եթե ուզում եք ունենալ ավելի ճշգրիտ հաշվարկ, ապա հոդվածի վերջում կարող եք օգտվել նշված հեռախոսահամրից:

Երեխայի սեռի հաշվարկի ամենհայտնի մեթոդը դա տղամարդու և կնոջ արյունների ակտիվության(բեղմնավորման պահին) հաշվարկով սեռի կանխորոշումն է: Հայտնի է, որ տղամարդու մոտ արյունը թարմանում և ակտիվանում է 3 տարին մեկ, իսկ կնոջ մոտ դա տեղի է ունենում մի փոքր ուշ՝ 4 տարին մեկ, սակայն կնոջ մոտ արյան թարմացում է տեղի ունենում նաև դաշտանի միջոցով՝ ամեն ամիս: Քանի որ զույգերի մոտ արյունը թարմանում է տարբեր ժամանակահատվածում, ապա պետք է հաշվարկել երկուսի արյան ավելի եռանդուն ժամանակահատվածները և համեմատել:

Որպես կանոն, երբ եռանդուն է տղամարդու արյունը ապա հավանականությունը մեծ է, որ երեխան տղա կլինի, իսկ երբ եռանդուն է կնոջ արյունը, ապա զույգերը հավանաբար կունենան աղջիկ: Որպեսզի ամեն ինչ ավելի պարզ և հասկանալի լինի, ավելի հարմար է դիտարկել կոնկրետ օրինակ: Օրինակ տղամարդը ծնվել է 1984 թվականի ապրիլի 5-ին, իսկ կինը 1988-ի մայիսի 20-ին: Նրանք պատրաստվում են երեխա ունենալ 2015 թվին: Մենք կհաշվարկենք 2014-ից 2017-ը ընկած ժամանակահատվածը:

Քանի որ տղամարդու արյունը թարմացվում էր 3 տարին մեկ, ապա 2014-ի ապրիլի 5-ին այն կլինի ամենաակտիվ վիճակում(2014-1984=30 30/3=10 առանց մնացորդի բաժանվելու դեպքում պարզ է, որ այդ տարին արյան մաքսիմալ ակտիվ տարին է): Իսկ կնոջ մոտ 2014-ի մայիսի 20-ին արյունը կլինի 50%-ով ակտիվ վիճակում(2014-1988=26 26/4=6+2մնացորդ, այսինքն կնոջ արյունը 2 տարի հետո նոր կլինի մաքսիմալ ակտիվ): Գծենք գրաֆիկը, որտեղ կետագծերով նշված է կնոջ արյան ակտիվությունը, իսկ հոծ գծով տղամարդունը:

Հետևյալ գծագրից պարզ է դառնում, որ 2015-ի ընթացքում, եթե բեղնավորում լինի, ապա հավանականությունը մեծ է, որ զույգը տղա կունենա: Իսկ 2016-ի մայիսի 20-ից հետո աղջիկ ունենալու հավանականությունն է մեծ:

Երեխայի սեռի որոշման համար կարևոր է նաև սննդակարգը և լուսնային օրերի ճիշտ հաշվարկը: Եթե ցանկանում եք բոլոր երեք մեթոդներով ծանոթանալ երեխայի սեռի հաշվարկին, ապա կարող եք զանգահարել այս հեռախոսահամարով՝ 091 420127