Աղբյուր

Երազը, որում աղբյուր եք տեսել, նշանակում է ուրախ, խաղաղ կյանք։ Հիվանդ մարդու համար սա արագ ապաքինման նշան է, իսկ առողջի համար՝ հրաշալի և բեկումնային փոփոխությունների։ Աղբյուրից ջուր խմելը խորհրդանշում է երազանքների իրականացում, իսկ աղբյուրի ջրով լվացվելը՝ ընտանեկան մոտալուտ տոնախմբություն՝ հարսանիք, կնունք կամ ծննդյան տոն։ Աղբյուր գտնելը նշանակում է, որ կգտնեք վաղուց կորցրած, բայց Ձեզ շատ հարազատ իր կամ կհանդիպեք մի մարդու, ումից հանգամանքների բերումով բաժանվել եք տարիներ առաջ։ Աղբյուրը երբեմն խորհրդանշում է նաև թաքնված տաղանդի, հմտության բացահայտում։