Ամուսնություն

Եթե կինը տեսնում է, որ երազում ամուսնանում է տարեց մարդու հետ, նշանակում է, որ մնացած բոլոր անհաջողություններին կավելանա նաև ինչ–որ հիվանդություն։ Եթե պսակի արարողության ժամանակ փեսացուն անցնում է Ձեր կողքով, ապա Ձեր ընկերների և Ձեր միջև հարաբերությունները ժամանակավոր կսառեն։ Պսակի արարողությունը ուրախություն է խոստանում, եթե միայն հյուրերն ուրախ են և կրում են բաց գույնի հագուստ։ Մուգ գույնի հագուստը լավ նշան չէ։ Եթե երիտասարդ աղջիկը տեսնում է իրեն հարսի դերում, բայց ոչ այնքան երջանիկ, ապա կունենա հիասթափություն սիրո մեջ, հակառակ դեպքում՝ ակնկալվում են մեծ հաջողություններ