Ապարանջան

Երազում ապարանջան տեսնելը առատություն է, սրտի գոհություն: Այն կրելը անսպասելի լուր է: Ոսկյա և թանկագին քարերով ապարանջանը օգտակար բարեկամություն է պաշտոնյա անձանց հետ: Ապարանջան գնելը գերություն է, վաճառելը` նյութական վատացում, կորցնելը` ուրախություն է, որին պետք է հաջորդի կսկիծ և հոգս, գտնելը սիրային հաջող արկածներ են: Ապարանջան նվեր ստանալը հոգեկան տանջանք է, իսկ նվիրելը` ամուսնության պատրաստություն: