Ատամ

Երազում ատամները խորհրդանշում են հարազատ և մոտ մարդկանց: Հարթ և հավասար ատամները նշանակում են ընտանիքում բարեկեցություն և գործերում հաջողություն: Մուգ, կեղտոտ, անցքերով կամ ընկնող ատամները նշանակում են տխրություն, ծանր ապրումներ, հիվանդություն և այլ դժբախտությոուններ: Երազում ընկնող (առանց արյան ու ցավի) ատամ տեսնելը նշանակում է ընտանիքում տարեց մարդու մահ: Երազում առանց ատամ մնալը մեծ դժբախտության նշան է: