Ավտոմեքենա

Երազում ավտոմեքենայով երթևեկելը նշանակում է ակտիվություն և հաջողություններ աշխատանքում: Եթե երազում ավտոմոբիլային վթարից տուժել եք, ապա մի’ սպասեք ոչ մի լավ տպավորություն այն զվարճալի ժամանցից, որին պատրաստվում եք մասնակցել: Իսկ եթե վթարից հաջողել եք խուսափել կամ փրկվել, դա լավ նշան է. կկարողանաք խուսափել Ձեր թշնամիների հետ ընդհարումներից:

Ավտոմեքենա գնելը Ձեր նախկին, ավելի լավ կարգավիճակը վերականգնելու նշան է, իսկ վաճառելը խորհրդանշում է ճակատագրական տհաճ փոփոխություններ: Ավտոմեքենա վարելը կանխագուշակում է կորուստներ, երբեմն` հիվանդություններ: Ընթացքի մեջ գտնվող մեքենայից դուրս դուրս նետված լինելը կանխագուշակում է վատ լուրեր: Եթե երազում Ձեր մեքենան գողացել են, ապա շատ մտահղացումներ, որոնց հետ կապում եք Ձեր ապագան, հօդս կցնդեն: