Դասախոս

Եթե երազում տեսել եք Ձեր դասախոսներից որևէ մեկին, ապա իրականում կընկնեք բավական դժվար կացության մեջ և ընկերական խորհրդի կարիք կզգաք։ Եթե երազում Ձեզ եք տեսել դասախոսի դերում, ուրեմն՝ շուտով հաջողության հասնելու հրաշալի հնարավորություն կունենաք։ Եթե երիտասարդ աղջիկը երազում տեսնում է, որ սիրահարված է իր դասախոսին, նշանակում է, որ իրականում իրեն դուր չի գալիս իր ներկայիս շրջապատը, նրա ձգտումները շատ ավելին են, քան ամենօրյա թեմաներով խոսակցությունները։