Երազում Ամբոխ տեսնել

Խնջույքի ընթացքում մեծ քանակությամբ և լավ հագնված մարդկանց տեսնելը մի բան է նշանակում՝ երկար սպասված հանդիպում ձեր ընկերների հետ։

Երեկոյի մթնոլորտը եթե խանգարվում է ինչ-որ տհաճ միջադեպով, ապա դա նշանակում է կորուստ և անսպասելի հուսախաբություն։

Եթե լավ հագնված ամբոխը եկեղեցում է հավաքված, ապա դա նշանակում Է բազմաթիվ մանր և մեկը մյուսին հաջորդող տհաճություններ կամ ուղղակի լուրջ դժբախտություն։

Ամբոխը փողոցներում նույնպես վատ բան է նշանակում, դա գործերում անհաջողության նշան է։

Հատկապես անհաջող երազ է համարվում այն երազը, որում ամբոխը մռայլ գույնի հագուստով է։

Երբ երազում տեսնում եք, էե ինչպես հիպնոսը իր կամքին ենթարկելով ողջ ամբոխին չի կարողանում ձեզ վրա ազդել, ապա ձեզ հետ հավանաբար գաղտնի դժբախտություն է լինելու, և այն կարող եք կանխել միայն դուք: