Երազում Բանալի տեսնել

Երազում բանալի տեսնելը կանխատեսում է ամուսնություն, առողջություն և հաջողություն: Ամուրիի համար բանալի գնելը ամուսնության նշան է հավատարիմ մեկի հետ, իսկ ուրիշների համար` անկեղծ բարեկամներ: Եթե Դուք երազում բանալի եք վաճառել, ապա դա նշանակում է, որ ունեք մեծ շահերի ակնկալիք` դիմացինի նեղ դրությունից օգտվելով:

Բանալի պատրաստելը նշանակում է, որ Դուք կդառնաք ամուսնական գործի կամ սիրային հարաբերությունների միջնորդ:

Բանալիով մի բան բացելը նշան է ապօրինի և անբարո գործերի, իսկ փակելը` անպատիվ կյանքի և կեղծիքների վերջ: Երազում բանալի կոտրելը կանխագուշակում է հաճելի հարաբերությունների խզում: