Երազում գետ տեսնել

Երազում տեսած գետը խորհրդանշում է ապարդյուն սպասված պաշտպանություն։ Գետից ջուր խմելը նշանակում է, որ իրականում կկատարեք ինչ–որ անխոհեմ արարք։ Գետում լողալը կանխագուշակում է տագնապ ու վտանգ, իսկ գետում խեղդվելը՝ ամուրիների համար՝ հաջող ամուսնություն, ամուսնացածների համար՝ ընտանեկան խաղաղություն։ Հեղեղված գետը վատ նշան է, հնարավոր են նեղություններ ու թշվառություն։