Երազում զգեստ տեսնելը տարբեր նշանակություններ ունի՝ կախված զգեստի տեսքից և այլ նրբություններից:
Եթե երազում տեսել եք զգեստ, որը եղանակին և միջավայրին համապատասխան է, ապա ձեզ ուրախություն է սպասվում: Եթե զգեստը չի համապատասխանում ոչ եղանակին, ոչ միջավայրին, ապա դա տխրության նշան է:
Եթե պատռված զգեստ եք տեսել, ապա հավանաբար կվիրավորվեք հենց այդ պատռված տեղից: Եթե դուք եք պատռում զգեստ, ապա ձեր բարեկամների օգնությամբ կհասնեք հաջողության: